ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:


ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

вторник, 21 мая 2013 г.


ՈւՇԱԴՈՒԹՅՈՒՆ:   Հարգելի ընթերցողներ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ  բոլոր էջերը պարբերաբար  լրացվում են...

воскресенье, 12 мая 2013 г.

ԵՐԳԵՐ՝ ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ «ԵՐԳԵՐՈՎ»



 ՆԵՐՈՀԻՇՅԱԼ ԲՈԼՈՐ ԵՐԳԵՐՆ ԷԼ  «ԱԿՈՒՆՔ ՀԱԶԱՐԱՆ» ՇԱՐՔԻՑ ԵՆ... 



*********************************************************************************

 երգ՝ «Օրորոցային», խոսք. Արտաշես Յավրյանի, երաժշտ. Լուսինե Գրիգորյանի


                       http://znakovanie.net/track/1216157_89161255



*********************************************************************************








երգ՝ «Լիալուսին», խոսք՝ Արտաշես Յավրյանի, երաժշտ. Ռոմանոս Ռոստոմյանի, 
կատարումը՝ Մարտին Մկրտչյանի


երգ՝ «Լե-լե...», խոսքը՝ Արտաշես Յավրյանի, երաժշտ.Ռոմանոս Ռոստոմյանի,
կատարումը՝Արամեի
youtube.com/watch?v=AkVchDizXao



երգ՝ «Այգեքաղ» ,  խոսք՝ Արտ. Յավրյանի , երաժշտ, Ռոմանոս Ռոստոմյանի,կատարումը՝ «Արևիկ» խմբի


երգ՝ «Եկ վարար...», խոսք՝ Արտ. Յավրյանի , երաժշտ, Ռոմանոս Ռոստոմյանի,կատարումը՝ «Արևիկ» խմբի

http://www.youtube.com/watch?v=PnDeSdjojgw