ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»:

ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի հատկապես մեր դժվար ժամանակների ցավերից ու հոգսերից և դրանք տագնապի ահազանգերով, նաև հուսո ու հավատի այրող, թեժ զգացումների պոռթկումով հյուսված հարյուրավոր քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»:

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»:


ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»:

ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»:

«ՔԱՌՅԱԿՆԵՐ» ՇԱՐՔԻՑ



ԷՋԸ  ԼՐԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ Է...





***
Անհունի մեջ Երկիրը կեթ կթվա,
Վազքը նրա՝ մրջյունի երթ կթվա,
Այն թռիչքը,որ դու հրաշք ես կարծում,
Մի քայլ առաջ, երկու քայլ հետ կթվա:

***
Անտառն աչքիդ հեռվից հարթ է երևում,
Թուփն էլ մթնում խոշոր մարդ է երևում,
Թե որ նրա խորքն ես մտնում ցերեկով,
Քո պատրանքի ապարանքն է երերում:
***
Երբ արթնանաս,քնից՝հետո կխոսես,
Գործդ տեսնենք,գնից՝ հետո կխոսես,
Ոչինչ չարած՝ամենքին ես փնովում,
Նորն ստեղծիր,հնից՝ հետո կխոսես:

***
Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու,
Ալևորի վեճը ի՞նչ է լինելու,
Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝
Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու:
***
Մրգի լավը քո սեղանին,համն ինձնից ես հարցնում,
Ժամացույցը քո թևին է,ժամն ինձնից ես հարցնում,
Սարից իջնող պարզ ջրերը պղտորվում են ձորի մեջ,
Բայց դու ջրի աղտոտվելը ակունքից ես հարցնում:
***
Առեղծվածները տիեզերքինն է,
Ոչ ոք չի կարող ստույգ վերծանել,
Արդարությունն էլ Աստծո ձեռքին է,
Մարդուն տրվածը միայն կեղծամ է:



            ***
Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց,
Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց,
Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ,
Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց:
***
Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն,
Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն,
Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք,
Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն:
***
Ձմռան սարը գարուն հագավ,
Հին հարց տվեց մի նոր կաքավ.
-Արդարությունն ի՞նչ պտուղ է,
Որ աշխարհում շատ է սակավ...
****
Ինձ հարցնես՝ ամեն չարիք մի դև է,
Նշան չունի՝ սպիտա՞կ է, թե՞ սև է,
Թեկուզ տարով զավթի ղեկը քո կյանքի,
Վնասների շորշոփը դար կտևե:
***

Վիշտը կաթ-կաթ ուրախության թասում կա,
ՈՒր էլ գնաս՝կյանքի ամեն մասում կա,
Հին ու նորի հարատևող պայքարում
Էլի երկյուղ, էլի բողոք, ցասում կա:

***
 Բազմալեզու ազգ ու ցեղի նոր կապեր են գոյանում,
Ամեն ինչի արժեք դնող նոր չափեր են գոյանում,
Տեսնես մարդը ու՞ր կհասնի գալիք հազար տարվա մեջ,
Երբ անկումի երկյուղ ունի,քանի վեր է խոյանում:

***
 Ինչ էլ լինի՝ կյանքն անուշ է , կուզեմ մահը չլիներ,
Այս աշխարհից հեռանալու տխուր պահը չլիներ,
Թե մեկնելու ժամը հասնի, հանգիստ քնեմ, չզարթնեմ,
Հիշատակիս մոռացումի անմիտ ահը չլիներ:

***
Մայր ոչխարը կորած գառին ման կգա,
Բամբասողը միայն շառի ման կգա,
Ով չի կարող ապրել արդար վաստակով,
Աչքը դրսում՝ միշտ ավարի ման կգա:     


***
Մարդը հնուց պաշտել է քեզ շարունակ,
Քեզ հռչակել սուրբ ու արդար արեգակ,
Թե աշխարհին մի աչքով ես նայում դու,
Ինչու՞ մի տեղ ձնաբուք է, մի տեղ՝ տաք:


***
Մոլեգնած ծով էր, պատուհաս անցում,
Մենք հայտնվեցինք ձկնորսի ցանցում,
Մեզ հանեց ջրից ու նետեց ցամաք,
Որ շնչենք «ազատ», փառք տանք Աստըծուն: 

***
—Մի՞թե  մարդուն տերն ու ծառան ուղեկից են մնալու,
Մի՞թե կռիվն,ավեր-թալանն  ուղեկից են  մնալու.
—Քանի շահն է, ուժի ահն է առաջնորդը աշխարհի,
Մարդուն դժողքն ու քավարանն ուղեկից են մնալու:


***
Թե մեկը սար,մյուսը ձոր չլիներ,
Մեկը՝արու,մյուսը՝բոռ  չլիներ,
Գուցե մարեր գոյակռիվն  արյունոտ,
Ազատության տենչն այսքան խոր չլիներ: 


***



Մեկն ապրիլին գայլի որբ ձագ բերեց տուն,
Շան ձագի հետ պահեց մինչև խոր աշուն,
Բայց մի գիշեր լսեց ոռնոցն անտառից,
Տեսավ՝ գայլը գայլ է մնում, շունը՝ շուն... 
***
Լողվորի հմուտն ալեծուփ ծովի ջրում կերևա,
Վարող լծկանի ուստա լինելը ծրում կերևա,
Սակայն ուրիշ է սրտի հայելու անդրադարձը տաք,
Սրտի սիրածը՝ ով էլ որ լինի, սիրուն կերևա:
***


***
Վիշտը կաթ-կաթ ուրախության թասում կա,
Ուր էլ գնաս՝ կյանքի ամեն մասում կա,
Հին ու նորի հարատևող պայքարում
Էլի երկյուղ, էլի բողոք, ցասում կա:

***

Եղնիկն անմեղ՝ զոհ է, որսի համար է,
Կաղնին հզոր՝ բարը խոզի համար է,
Էն գլխից է կյանքի օրենքն անարդար՝
Դիրք ու վայելք ճառախոսի համար է:

***



***
Մարդ կա՝ միայն մերձավորին կհասնի,
Մարդ կա՝ միայն մեծավորին կհասնի,
Մեկը՝ որսող, մեկը՝ փորսող կերևա,
Մարդ եմ ասել, որ անզորին կհասնի:

***

Լուսինն աչքիս երևում է մեկ հնամաշ, մեկ նորած,
Մեկ էլ տեսար հայտնվում է պարզ ու պայծառ, բոլորած,
Խաբկանքն այսպես բազմաշերտ է կենսականի ոլորտում,
Քանզի մարդու հույզն ու միտքը պատրանքով է խմորած:


***
Խախտել է դարը հիմեն ու գնում է խախտված,
Ապրողների հոգուն, սրտին՝ ամեն տեսակ դաղ տված,
Ճամփա ընկել, գնում է նա,բայց խոստումին տեր չեղավ,
Դրա համար դարը աչքիս ծաղրածուի խաղ թվաց:



***
Եղնիկն անմեղ՝  զոհ է՝  որսի համար է,
Կաղնին հզոր՝ բարը խոզի hամար է,
Էն գլխից է կյանքի օրենքն անարդար՝
Դիրք ու վայելք ճառախոսի համար է:

****

Մարդը հնուց պաշտել է քեզ, շարունակ,
Քեզ հռչակել սուրբ ու արդար,արեգակ,
Թե աշխարհին մի աչքով ես նայում դու,
Ինչու՞ մի տեղ ձնաբուք է, մի տեղ՝ տաք:

***

Տես որ գազանն է մարդացել կրկեսում,
Արհեստավարժ գործող անձ է կրկեսում,
Նոր կենցաղով փոխել վարքը բնատուր,
Խաղընկեր է մարդուն դարձել կրկեսում:

***

Ամեն թուփ ծառ չի դառնա,
Բարձունքն էլ սար չի դառնա,
Բեռնատար քարավանին
Ամեն ուղտ նառ չի դառնա:

***

Լողվորի հմուտն ալեծուփ ծովի ջրում կերևա,
Վարող լծկանի ուստա լինելը ծրում կերևա-
Սակայն ուրիշ է սրտի  հայելու անդրադարձը տաք,
Սրտի սիրածը՝ ով էլ որ լինի, սիրուն կերևա:

***

Հողս տվի՞ն, որ ցանք անեմ,
Հոտս ցրվեց, ո՞նց ականեմ,
Իմը` հույսի բեկորներն են,
Երազիս հետ կցան կանեմ...

***

Ասում են՝ տերն ես քո բախտի, ափսոս, որ ճորտ ես մնացել,
Արժան ես նոր թագ ու թախտի, ափսոս, որ ճորտ ես մնացել,
Փշրել ես շղթան երկաթե ու հագել պողպատից ամուրը,
Ուժեղին ուժեղը կհաղթի, ափսոս, որ ճորտ ես մնացել:


***

Մոլեգնած ծով էր, պատուհաս Անցում,
Մենք հայտնվեցինք ձկնորսի ցանցում,
Մեզ հանեց ջրից ու նետեց ցամաք,
Որ շնչենք «ազատ», փառք տանք Աստծուն:

***

***
Ինչու՞ միայն մահերգ ունի քնքուշ կարապն աշխարհում,
Խրախճանք ու վայելք ունի տզրուկ պարապն աշխարհում,
Թե անարդար ամեն բանի դատաստանի դար է սա ,
Ինչի՞ց է , որ մի գին ունեն հաստ ու բարակն աշխարհում:

***


Հույս չունենաս արդար դատի, թե հաղթող է դատավոր,
Ջուրն է տարել թալանվածին, թե որ գողն է դատավոր,
Ժամանակն էլ խաբեբա է դրամի ճորտ աշխարհում,
Մեղավորին թե անմեղին միայն հողն է դատավոր:

***
Գարնան գիշեր, խաղաղ ննջել չեմ կարող,
Քո լուսնյակի շողը փնջել չեմ կարող,
Ինքն անարգել ման է գալիս երկնքում,
Ես ցածում էլ ազատ շնչել չեմ կարող:

***
Բա'խտ բաժանող, մի նշագահ տայիր ինձ,
Երանության անանց մի պահ տայիր ինձ,
Թողեիր,որ կյանքս անցներ գեղեցիկ,
Մահն էլ, որ կա՝ գեղեցիկ մահ տայիր ինձ:

***
Ով դեպի մութն է գնում,
Կասկածի տուտն է բռնում,
Կյանքի անցած օրերի
Սխալն ու սուտն է բռնում:

***
Չինի՞ թե գործդ խառն է, սիրելիս,
Սխալմունքի հաբը դառն է , սիրելիս,
Մի բան կասի՝ ում էլ գնաս, հարցնես,
Ծառը, որ կա՝ քամի կանի, սիրելիս:
***
Որքան կորուստ լավերի,
Մուխ ու մրմուռ ցավերի,
Մեր սիրտն ընկավ մեծ հրդեհ,
Ծուխը մնաց սարերին
***
Խակ պտուղը մի' հաշվի,
Ճիշտ խոսելուց մի' քաշվի,
Սարը մի բուռ կդառնա,
Արդար խոսքը չի մաշվի:

***
Զինված աշխարհ, դուրս ես գալիս քո հունից,
Ազատվել ես դու կամենում, բայց ումի՞ց,
Հրեշ զենքով թե կործանես ինքդ քեզ,
Ո՞վ կխոսի արդարության անունից:

***
Թվում է քեզ անմեղ ու հեզ գառ է նա,
Քո թիկունքը ամուր պահող սար է նա,
Սիրող սրտի աչքը խուփ է, բարեկամ,
Հազար ձեռքի նվագ տեսած թառ է նա:

***
Հույսիս ծառի հասուն բարը չտեսա,
Եղբայրների հավասարը չտեսա,
Դարի խիղճը դրի կյանքի կշեռքին,
Արդարության կշռաքարը չտեսա,

***
Փուչ վարկած է... ի՞նչ նախահայր անմեղ կապիկը՝ մարդու,
Չի դադարում մարդ որսալուց զինված  ճարպիկը մարդու,
Կլինի՞, որ հաշտ ապրելը դառնա ձևը իր գոյի,
Երբ սարսափի զենքն է միակ զսպաշապիկը մարդու:


***
Դարի վերջը երևաց,
Չորն ու գեջը երևաց,
Հին երազիս նոր տունկը
Ե՞րբ կտեսնեմ տերևած...

***
Զարմանում եմ ես հաճախ՝ ինչ վաստակ է մարդը,
Կործանումի, արարման մեծ ազդակ է մարդը,
Խժռում է նա նմանին, երբ որ քաջ գիտի՝
Ատամի տակ դարերի լոկ մաստակ է մարդը:

***
Մադացեղի լավ ու վատի տարեգիրն է ամեն դար՝
Գոյակռվի, խոյակռվի դրվագներով անհամար,
Ո՞վ իմանա՝ ի՞նչ կթողնեն մտաշխարհին գալիքի,
Մարդու գործերն արժեվորող ժամանակներն անխաթար:


***
Ով լացի վշտից
«Հակա» մի' ասի,
Լացով են բացվում
Աչքերը վազի:









*******











Комментариев нет:

Отправить комментарий